...

Հերթով տրորում են, անցնում

Հերթով տրորում են, անցնում

Վիտալի Բալասանյանի համակիր Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախում նախագահական ընտրությունների արդյունքներին, գրել է. ««Արցախցին» մեր եղբայրների արյունը և մեր սուրբ հողը վաճառեց սորոսականներին և մասոններին: Եկել է զենքը վերցնելու ժամանակը»:

«ՉԻ». Մենք իզուր չենք ընդգծում, որ Մարինա Խաչատրյանը Վիտալի Բալասանյանի համակիրն է: Դա այդպես է: Այս տիկնոջ սոցիալական էջը ամբողջովին պատված է Բալասանյանի լուսանկարներով, ինքն էլ ընտրությունների ժամանակ գնացել է Արցախ՝ նախագահի թեկնածու Բալասանյանին աջակցելու:

Ու հիմա նման բան է գրում: Դե, էլ անիմաստ է ասել, թե սրանով հերթական անգամ տրորեցին, ասֆալտին փռեցին Վիտալի Բալասանյանի հեղինակությունն ու անցյալը: Վերջին մեկ տարում դա շատերն են արել ու անելու են դեռ:

Բայց մենք մի հարց ունենք Վիտալի Բալասանյանին. դա այն մարդն է, որը խստորեն դատապարտել է «Սասնա Ծռերի» իրականացրած գործողությունները, ՊՊԾ գնդի գրավումը, ոստիկանների սպանությունը, անձամբ է գնացել և բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ, նրան համարել ահաբեկիչ, «Սասնա Ծռերի» գործողությունները որակել ահաբեկչություն:

Հիմա ինքն ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ իր աջակիցը, համակիրը զենքով հարցեր լուծելու կոչ է անում: Ոնց որ թե դատապարտող որևէ հայտարարություն չի արել, բան չի ասել: Կարո՞ղ ենք նման լռությունը համարել ահաբեկչության, զենք վերցնելու կոչերին հավանություն: Թե՞ ձեզ համար էլ կան լավ ու վատ ահաբեկիչներ: 

Ընդամենը մեկ տարում հարգված, հեղինակություն և հերոսական անցյալ ունեցող մարդուց վերածվել ինչ-որ «շիզերի» համակրանքի աղբյուրի, թաղվել կեղծավորության ու երկերեսանիության միջավայրում, սա հաստատ այն չէ, ինչին արժանի են իրապես հերոս մարդիկ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ