...

Հեշտ ու համեղ. Ծաղկակաղամբը՝ բանջարեղենով

Հեշտ ու համեղ. Ծաղկակաղամբը՝ բանջարեղենով

Որպեսզի այս ուտեստի համար նախատեսված պանիրը քերելը հեշտ լինի, այն նախապես կես ժամով տեղադրեք սառցախցիկում: Եթե պարմեզան եք օգտագործելու, այն նախօրոք սառեցնել պետք չէ, քանի որ պանրի այդ տեսակը հեշտ է քերվում:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 300 գ. ծաղկակաղամբ
  • 2 հատ եփած կարտոֆիլ
  • 1 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ լոլիկ
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 1/2 բաժակ թթվասեր
  • 50 գ քերած պանիր
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Գազարը բարակ տաշեղների ձևով կտրատեք: Սոխը փոքր քառակուսիների ձևով կտրատեք:
  2. Կարտոֆիլն ու լոլիկը կտրատեք:
  3. Ծաղկակաղամբը մասնատեք, եփեք մինչև պատրաստ լինելը:
  4. Բանջարեղենը շարեք յուղով պատված տապակի մեջ, աղ ու պղպեղ արեք, 4-5 ճ.գ. ջուր ու յուղ լցրեք վրան: 20 րոպե տեղադրեք ջեռոցում:
  5. Ուտեստը հանեք ջեռոցից, վրան թթվասեր լցրեք, լցրեք նաև քերած պանիրը ու կրկին տեղադրեք ջեռոցում մինչև պանրի հալչելը:
  6. Մատուցելիս կարելի է ձևավորել կանաչիով:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ