...

Հետաքրքրասեր կինը

Հետաքրքրասեր կինը

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեսյբուքյան իր էջի միջոցով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և գրել.

«Հարգելի պարոն Տոնոյան, 2019 թվականի մարտի 30-ին Դուք հայտարարեցիք հետևյալը.

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպում եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:

Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

Պատերազմի 23-րդ օրն է:

Խնդրում եմ հայտնել՝ ինչ է անհրաժեշտ, որ Ձեր հայտարարությունը դառնա իրողություն»: 

«ՉԻ». Հա, հենց այդպես: Դավիթ Տոնոյանը ճար չունի, պիտի «դակլադ» տա «Ծիրանիի» ղեկավարին: Պետք է ներկայացնի օպերատիվ իրավիճակը, հայկական բանակի ռազմավարությունը, ստրատեգիական նշանակության օպերացիաների մանրամասները՝ քարտեզով-բանով: Օրով, ժամով նշի, թե որտեղ ու երբ են հարձակվելու, որտեղ՝ տակտիկական նկատառումներից ելնելով, նահանջելու: 

Ընդ որում, այդ ամենը պետք է անհապաղ տրամադրվի Զարուհի Փոստանջյանին, մի օրինակն էլ հրապարակայնացվի, թե չէ ամեն օր հարցնելու են, տվեք, թող դինջանան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1728 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ