...

Հիմա հիմար Himars-ների ժամանակն է

Հիմա հիմար Himars-ների ժամանակն է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, հայտարարել է. «Մենք ողջունում ենք այն ամենը, ինչն արվում է գործնականում, այլ ոչ թե խոսքով։ Կարո՞ղ են իրականում կարգավորմանը նպաստել այդ հայտարարությունները։ Ժամանակը ցույց կտա»:

ՉԻ.- Լավ ա չի ասել. իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման համար և ով է իրականում ծախում Հայաստանը:

Բայց գոնե լավ է, որ բավական կոռեկտ ու դիվանագիտական մեկնաբանություն է տվել: Այսօր հայ-ռուսական հարաբերությունների հաստատման եսիմքանի ամյակն է, Պուտինն ու Փաշինյանն իրար այդ առթիվ ջան էին ասում, ջան լսում, ջղայնանալու ժամանակը չէ:

Մանավանդ, որ Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենափալասունակ երկիրը, քանի որ Նենսի Փելոսին մենակ մեր մոտ էր եկել: Դա լուրջ աջակցություն էր: Չգիտենք, ինչին, բայց աջակցություն էր: 100 միլիոնից մինչև 20 մլրդ դոլար օգնության մասին են խոսում: Բայց ո՞ւմ է պետք այդ փողը, մեկ է, չեն թողնում, որ զենք գնենք: Ավելի լավ է, միանգամից զենք տան: Էն հիմար Himars-ներից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1324 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ