...

Լավագույն դեպքում՝ ապտակով

Լավագույն դեպքում՝ ապտակով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը:

«Հայաստանը լավ գիտի, որ մենք Հռոմի ստատուտի անդամ չենք, Հայաստանը քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված որոշման (Վլադիմիր Պուտինին կալանավորելու) մասին։ Մենք գիտենք՝ Երևանում այս մասին շատ լավ հայտնի է, սա այն չէ, ինչ ողջունում ենք:

Այդ որոշումները մեզ համար չափազանց թշնամական կլինեն», - հավելել է նա:

«ՉԻ». Ո՞նց էր ասել Վանո Սիրադեղյանն իր «Հայկական Թալիբան» հոդվածում. «Հայտնի է, թե ինչով է ավարտվում թույլի շանտաժը-լավագույն դեպքում՝ ապտակով»:

Բայց մենք չենք կարող ասել, թե ռուսների զգուշացումն ինչով է ավարտվել: 

Մի բան հաստատ կարող ենք ասել. քաղաքականությունը հնարավորի արվեստն է:

Բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում ճիշտ կլինի ասել. քաղաքականությունն անհնարինի արվեստն է: 5 տարվա մեջ նա անհնարին թվացող արդյունքների հասավ: Մեր դարդերը քիչ էին, մի հատ էլ Ռուսաստանի հետ բացահայտ թշնամանքի է գնում: 

Չէ, կարող ենք ասել՝ մենք ինքնիշխան ենք, սուվերեն ենք, մենք ենք որոշում, թքած ունենք մեզ վրա կասկածողների վրա: Բայց պատմությունը ցույց է տվել, որ ամեն ինչի վրա թքողները վերջում իրենք են թքում:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ