...

Ո՞ւմ են առաքելու ռուսները

Ո՞ւմ են առաքելու ռուսները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորության հարցին. «Խոսքն առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում. դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»:

«ՉԻ». Այսօր մեր նախարարներից Գնել Սանոսյանը հայտարարեց, որ վաղը Արցախից դուրս կգա վերջին հայը: 

Դե հա, բան չասացինք: Հետաքրքիր է, թե ինչ հիմնավորմամբ են ռուսները փորձելու «առաքելություն» իրականացնել Արցախում, եթե այնտեղ հայ չի մնում: Ի՞նչն է առաքելու: 

Բայց ավելի հետաքրքիր է, թե Ադրբեջանը ռուսներին Արցախում թողնելու դիմաց ինչ է պահանջելու: Հենց այնպես մնալ չեն թողնի: 

Բայց, ինչպես Պեսկովն է ընդգծում, դա Ադրբեջանի տարածքն է, իրենց հետ են քննարկելու: Հայաստան, Արցախ արդեն պատմության գիրկն են անցնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ