...

Կարողանալու համար ուղեղ է պետք

Կարողանալու համար ուղեղ է պետք

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի կորպուսով փոխարինելու վերաբերյալ, ասել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելության տեղակայումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ»:

«ՉԻ». Պարզ ասած, Ռուսաստանը բացատրում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելության տեղակայում եք ուզո՞ւմ, հարց չկա, գնացեք, Ադրբեջանի հետ պայմանավորվեք, մեզանից ի՞նչ եք ուզում: 

Հակամարտող կողմերը դուք եք՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանը  խաղաղապահ առաքելություն է իրականացնում նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում: Լավ, վատ, դա առանձին հարց է: 

Փոխանակ ռուսների հետ աշխատեն, իսկ դա ծանր գործ է, բայց ոչ՝ անհնարին, ճիշտ հակառակն են անում, անընդհատ ու անթաքույց Ռուսաստանին քննադատում են, մեղադրում իրենց անհաջողությունների, պարտությունների, ձախողումների մեջ: 

Մինչդեռ այս Ռուսաստանը նույն Ռուսաստանն է, ինչ 1990-ականներին: Ելցին-Պուտին համեմատություններին չխաբվեք: Պարզապես այն ժամանակ կային իշխանություններ, որոնք կարողանում էին ռուսների հետ այնպիսի հարաբերություններ զարգացնել, որից առավելագույնը շահում էինք՝ առանց հակադրվելու Ռուսաստանի շահերին: Գործընկերային, դաշնակցային այնպիսի հարաբերություններ էին, որ շատերին թվում էր, թե այդպես էլ պետք է լիներ: Չէ, դա բարդ, դիվանագիտական, քաղաքական ճիշտ և նորմալ գործունեության արդյունք էր: 

Թե որ հեշտ է եղել, թող հիմա էլ նման հարաբերություններ զարգացնեն, ոչ թե մուննաթ գան, թե սաղ ձեր պատճառով է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   576 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ