Մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:
«ՉԻ». Արդեն ինչքան ժամանակ է, Փաշինյանի ասուլիսի անոնսը հոգեհանգստի արարողության տեղն ու ժամն է հիշեցնում:
Հիմա վաղը տեսնենք, թե վարչապետն ում հոգեհանգիստն է ազդարարելու: Դա կարող է լինել նոր տարածքների հոգեհանգիստը, կամ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների:
Իսկ միգուցե մեր կայսերական պատմության, կամ էլ Ցեղասպանության ճանաչման:
Կապրենք, կտեսնենք, միայն թե ասուլիսի ժամանակ սեղանին մի բաժակ ջուր չլինի: