...

Հովիկ Աղազարյանի դոզան շատ էր

Հովիկ Աղազարյանի դոզան շատ էր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ այսօրվա Նիկոլ Փաշինյանն ու 7 տարի առաջվա Նիկոլ Փաշինյանը տարբեր երևույթներ են:

«Այն վախտվա Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան էր, իսկ այսօրվա Նիկոլ Փաշինյանն իր մեջ պարունակում է մի քիչ Ալեն Սիմոնյան, մի քիչ Արարատ Միրզոյան, մի քիչ Լենա Նազարյան, մի՜ փոքր Հովիկ Աղազարյան»:

«ՉԻ». Ախր զգում էինք, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ահագին փոխվել է: Նախկին Նիկոլին նման չէր: Մեկ-մեկ որ լսում էիր իրեն, թվում էր, թե Ալեն Սիմոնյանն է խոսում: Երբեմն Լենա Նազարյանին էր նման:

Բայց Նիկոլ Փաշինյանը առավել հաճախ Հովիկ Աղազարյանին էր հիշեցնում, շատ էլ որ վերջինս համեստություն է անում: Հիմա արդեն պարզ է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի մեջ ամենաշատը Հովիկ Աղազարյանի բաղադրությունն են ավելացրել: Էն որ դաշնակցական մտքեր էր հայտնում՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» կամ «Հողը արյունով են հանձնում», դա հո Նիկոլ Փաշինյա՞նը չէր ասում, դա իր միջի Հովիկ Աղազարյանն էր խոսում: 

Հետաքրքիր է, այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պարունակությամբ է մասնակցելու: Լավ կլիներ, որ Հովիկ Աղազարյանի դոզան մի փոքր քչացներ, ավելի լավ է՝ այդ հատվածը դատարկ մնա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1073 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ