...

Հումոր, որը միշտ նրա հետ է

Հումոր, որը միշտ նրա հետ է

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն առաջարկին, որ Հայ առաքելական եկեղեցու հարգանքը վայելող որևէ սրբազան առաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնում, ասել է. «Կարծում եմ, որ պրն Քոչարյանը չի կորցրել հումորի զգացումը, որովհետև դա կարելի է դասել միայն հումորի շարքին: Հիմա ի՞նչ, ուզում եք միակ սրբության սրբոց հայ առաքելական եկեղեցին է՞լ պղծել»:

«ՉԻ». Այ դու բարով ես եկել, Արտաշես Մամիկոնիչ: Նույնիսկ չենք հիշում, թե երբ է Գեղամյանը երևացել հանրային դաշտում: Արդեն կասկածելի բաներ էին մեր մտքով անցնում, բայց չէ, նա կա և բավական լավ էլ խոսում է:

Ասենք պրն Գեղամյանին, որ իսկապես Քոչարյանը ամենաուժեղ հումորի զգացում ունեցող դեմքերից մեկն է: Էն ժամանակ, երբ առաջին անգամ առաջադրվում էր Հայաստանի նախագահի թեկնածու, պարզապես հումոր էր անում, բայց լուրջ ընդունվեց: Ու տենց 10 տարի հումորներ էր անում, մարդիկ խնդալուց կամ լացում էին, կամ մեռնում, կամ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանում:

Անցել են տարիներ, շատ բան է փոխվել տարածաշրջանում, աշխարհում, Տեսլան է հայտնվել, Դոնբասը, միայն Քոչարյանի հումորի զգացումը չի կորել: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ