...

ՀՔԾ-ն է մեղավո՞ր, որ Քոչարյանը թույլատրեց իրեն մի քանի անգամ վիրահատել

ՀՔԾ-ն է մեղավո՞ր, որ Քոչարյանը թույլատրեց իրեն մի քանի անգամ վիրահատել

Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով մեղադրանքներին, թե դատական նիստերը պաշտպանական կողմի պատճառով անհարկի հետաձգվում են, նշել է՝ դատաքննության ձգձգման համար մեղավոր են Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-Ն՝ 80 հատոր գործ դատարան ուղարկելու համար:

«ՉԻ». Դժվար է ասել, թե ինչով է ավարտվելու այս դատավարությունը, սակայն Քոչարյանի պաշտպանները հաստատ նոր խոսք են ասելու համաշխարհային իրավագիտության մեջ: Փաստորեն, եթե մեղադրանքի կողմը գտել է 80 հատորի նյութ, պետք է դրանք չընդգրկեր վարույթի մեջ, այլ զբաղվեր դրանց կրճատմամբ:

Ի՞նչ կապ ունի 80 հատորը, եթե Քոչարյանի պաշտպանները նույն դատավորին առնվազն 4 անգամ բացարկ են հայտնում: Նույն բանը անում են դատախազների նկատմամբ:

Ի՞նչ կապ ունի 80 հատորը, եթե Իզմիրլյան հիվանդանոցի բժիշկներն անընդհատ բացում-փակում էին Քոչարյանի մարմինը:

Ի՞նչ կապ ունի 80 հատորը, եթե միակ տղամարդը վախենում էր կորոնավիրուսից և հրաժարվում էր նիստերին մասնակցելուց:

Ի՞նչ կապ ունի 80 հատորը, եթե պաշտպանները դատաքննության ժամանակ խոսում են ամեն ինչից, բացի բուն մեղադրանքից:

Ի՞նչ կապ ունի 80 հատորը, որ վերջին 32 տարիներին Հայաստանում ապրող Յուրի Խաչատուրովը չի տիրապետում հայոց լեզվին:

Այն շոուն, որ դատարանում բեմադրում են Քոչարյանի փաստաբանները և վերջերս նրանց միացած Աննա Դանիբեկյանը, կշարժեր անգամ «Կուշտունիցայի» նախանձը:

Հուսով ենք, որ գոնե փաստաբանները Քոչարյանի հետ ժամավճար են պայմանավորվել և ոչ թե արդարացման դատավճիռ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1250 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ