Նոյեմբերի 16-ին ժամը 14:30 «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը և Բիզնեսի աջակցության կենտրոնը (BSC) սիրով հրավիրում են.
- «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսին, որը տեղի կունենա Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում:
- Համահեղինակները կցուցադրեն, կբացատրեն հայեցակարգը և նախագիծը, կլսեն և կքննարկեն ներկաների կարծիքներն ու առաջարկությունները:
- Հանդիպումը հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ առնչվել Հրանտ Մաթևոսյանի խոսքին ու կերպարին:
Դավիթ Մաթևոսյանը նույն օրը ժամը 13:00-ին բոլոր ցանկացողներին հրավիրում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան (հասցե՝ Աբովյան 51/1) էքսկուրսիայի: