...

Հրայր Թովմասյանի գրածը մակուլատուրա պետք է հանձնել

Հրայր Թովմասյանի գրածը մակուլատուրա պետք է հանձնել

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նվիրատվությունների և նվիրաբերությունների մասին գործընթացում փոփոխություններ առաջարկող նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ ՀՀ Սահմանադրությունը, պատրաստ եմ նվիրել, ես նման իրավիճակների համար զապաս 40 հատ ունեմ մոտս»:

«ՉԻ». Որ Նաիրա Զոհրաբյանը խոսում է մշակույթից, կրթությունից, բնապահպանական խնդիրներից, մեկ-մեկ ճակատը պաչելու ցանկություն է առաջանում:

Բայց որ քաղաքականությունից է խոսում, թող ու փախի: Մանավանդ, որ միացնում է «պաթոս» ռեժիմը: Մարդ պետք է խոսի նրանից, ինչից լավ է գլուխ հանում:

Օրինակ, Նաիրա Զոհրաբյանը մոտը ոչ թե 40, այլ՝ 4000 Սահմանադրության գրքույկ էլ ունենա, մեկ է, դրանից նա Սահմանադրությունը չի հասկանա, ու մենք էլ խորհուրդ չենք տա այն կարդալ, քանի որ նույնիսկ Հրայր Թովմասյանն իր գրած Սահմանադրությունից բան չի հասկանում: Դա Սահմանադրություն չէ, այլ Word-ով հավաքած տեքստ, իրար կպցրած, համարակալած, որտեղ իրավական հոդվածներ գտնելը նույնքան բարդ է, որքան՝ Սահարա անապատում պատահաբար մարդ տեսնելը: 

Այնպես որ, Նաիրա Զոհրաբյանին խորհուրդ ենք տալիս բացառապես խոսել մշակույթից, իսկ այդ 40 Սահմանադրական գրքույկները որպես մակուլատուրա հանձնել: Հաստատ այդպես դրանից ավելի շատ օգուտ կլինի, քան՝ դրանց բովանդակությունից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1715 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ