...

Իմանաս, որ ի՞նչ անես

Իմանաս, որ ի՞նչ անես

«Այս միասնականությունը պետք է օգտագործել, գուցե մի խորհուրդ կամ առաջարկ էլ մենք տանք։ Այս պահին ամբողջությամբ կտրված ենք այդ խոսակցություններից և որևէ ձևով դրա մասնակիցը չենք դառնում։ Մի գլուխը լավ է, երկու գլուխն ավելի լավ է, երեքն ավելի լավ է, և լուծումները կգան ընդհանուր խորհրդակցություններով»:

Հայտարարության հեղինակը Էդմոն Մարուքյանն է:

«ՉԻ». Այո, այո, դուք չսխալվեցիք, նույն Մարուքյանը, որը երեկ իր էջում Արցախից արձակվող հրթիռի տեսանյութ էր տեղադրել: Ճիշտ է, որոշ ժամանակ անց, բազմաթիվ ամոթանքներ ստանալով, ստիպված եղավ հեռացնել տեսանյութը: Բացի իրենից, մի երկու օգտատեր էլ էին տարածել տեսանյութը, և երբ նրանց կոչ էին անում պատասխանատու լինել, վերոհիշյալ օգտատերերը հակադարձում էին, որ ի՞նչ սխալ բան կա, եթե դա վատ բան լիներ, խորհրդարանական խմբակցության ղեկավարը դա չէր տարածի:

Հիմա ուզում է իմանալ, թե Փաշինյանը ինչ է խոսում Մակրոնի կամ Պուտինի հետ: Հետաքրքիր է՝ իմանա, որ ի՞նչ անի: Հրապարակի, թե տեսեք, ինչ լավ խոսքեր է ասել Մակրոնը կամ ինչ նախապայմաններ է դնում Պուտինը:

Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց առաջ, պետք էր քաղաքական դաշտը մաքրել, այնտեղից հեռացնել պրիմիտիվ և լայք-ի համար ռազմական գաղտնիք բացահայտող գործիչներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1210 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ