...

Ինչո՞ւ վախեցաք, պարոն Մարուքյան

Ինչո՞ւ վախեցաք, պարոն Մարուքյան

Սեպտեմբերի 27-ին Էդմոն Մարուքյանը հանդես եկավ Ազգային ժողովի նիստում և բոցաշունչ ելույթ ունեցավ: Այնտեղ կային մասնավորապես այսպիսի խոսքեր. «Հրաման տվեք գնալ առաջ, և մենք բոլորով կգնանք առաջ»:

Երեկ վարչապետը կոչ արեց համայնքային և կուսակցական ջոկատներ ստեղծել ու մասնակցել հայրենական պատերազմին:

Պատերազմից 25 օր անց Մարուքյանը մի փոքր փոխել է հռետորաբանությունը: Ահա ինչ է ասում նա հիմա.

«Սիրելի՛ կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք։

Մենք ունենք կայացած պետություն և համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ այլևս մի՛ դիմեք ինձ նման հարցով»։

«ՉԻ». Մնում է եզրակացնել, որ Մարուքյանը հույս ուներ, թե պատերազմը մի քանի օր կտևի, հերթը չի հասնի նրան, որ ինքն էլ պետք է մասնակցի պատերազմին, ուստի պատմության մեջ կմնա իր բոցաշունչ ելույթը:

Ուրեմն պետք էր ժամանակին ճիշտ ընտրել խոսքերը: Ասել՝ հրամայեք բանակին գնալ առաջ և ոչ թե՝ հրամայեք, և բոլորով կգնանք առաջ:

Ինչպես հասկանալի է՝ էական տարբերություն կա, թե ով կգնա առաջ: Մի բան է խորհրդարանի ամբիոնից նապոլեոնյան ճառեր ասելը և մեկ այլ բան՝ խրամատ մտնելը:

Սա թող դաս լինի «ռազմատենչ» Մարուքյանի համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1666 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ