...

Մյուս անգամ հայերեն հարցազրույց տվեք

Մյուս անգամ հայերեն հարցազրույց տվեք

Երեկ ռուսական «Պատրիոտ մեդիա» կազմակերպության ուղիղ եթերում Էդմոն Մարուքյանը պատասխանում էր երկու վերլուծաբանի հարցերին՝ կապված արցախաադրբեջանական պատերազմի հետ:

Նախ խորհուրդ կտանք` հաջորդ անգամ ռուսերեն լեզվով հարցազրույցներ չտա, քանի որ 100 բառից բաղկացած բառային արսենալը նրան հնարավորություն չի տալիս մտքեր արտահայտել:

Դաշնակցին անվանում է ռազմավարական գործընկեր, և սա միակ սխալը չէր:

Մարուքյանը բացարձակ չի տիրապետում կոնֆլիկտի պատմությանը, ներկա զարգացումներին և անգամ հարկ չհամարեց հակադարձել ռուսական կողմի պնդումներին, թե ազատագրված տարածքներում ադրբեջանցիներ են ապրում: Երբ լեզվին լավ չես տիրապետում, դա բերում է նման հետևանքների: Լավ չես հասկանում հարցը, խառնվում ես և չես կարողանում ճիշտ դնել շեշտերը:

Մարուքյանը նաև հարկ չհամարեց հստակ հակադարձելու ընդդիմախոսներին և պարզաբանելու, որ հեղափոխության ժամանակ և հետո Հայաստանի ղեկավարությունը հստակ արտահայտվել է՝ չի նախատեսում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն: Ռուսական կողմի պնդումներին, թե հեղափոխության ժամանակ եղել են պաստառներ՝ Ռուսաստանը օկուպանտ է բովանդակությամբ, Մարուքյանը պետք է պատասխաներ, որ նման բան չի եղել, իսկ նրանց վկայակոչած ֆոտոներն ունեն մի քանի տարվա վաղեմություն և հեղափոխության ժամանակաշրջանի հետ որևէ առնչություն չունեն:

Ինչևէ, եթե Մարուքյանը որոշել է շարունակել հանդես գալ Արցախի վերաբերյալ հարցազրույցներով, ճիշտ կանի դա անի մայրենի լեզվով, հաստատ վնասն ավելի քիչ կլինի:

 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1207 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ