ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Պատերազմից հետո և մինչև վերջին շրջանը մեր ընդդիմադիր գործընկերներն ասում էին՝ այ սենց պետք ա լիներ, նենց պետք ա լիներ, է թող լիներ: Ո՞վ էր ում ձեռքից բռնել»:
«ՉԻ». Էնքան բան է ասել այսօր, որ նույնիսկ ճաղատների մազերը բիզ-բիզ կկանգնեն: Փաստորեն, Փաշինյանը ընդդիմությանը մեղադրում է անգործության մեջ:
Այո, ստացվում է, որ ընդդիմությունը բանակ ունի, ուժային կառույցներ, դիվանագետներ, բանակցություն վարողներ, բայց ալարել է Արցախի հայաթափումը կանգնեցնել, սահմաններն ամրապնդել, Ադրբեջանից մեր գերիներին վերադարձնել: Մանավանդ, որ ձեռքը բռնող չի եղել:
Իսկ մեզ թվում է, թե այս ամենը իշխանությունների գործն է: Չէ, Փաշինյանը հայտարարում է. մենք՝ մեզ համար, դուք՝ ձեզ համար: Ինչ կարող եք, արեք:
Մի հատ անեկդոտ կա. զոքանչը փեսային ասում է. որ աղջկաս հավան չէիր, ինչի՞ ամուսնացար: Փեսան էլ անվրդով պատասխանում է. է, թող չամուսնանայի:
Հիմա մերն է. է, թող ընդդիմության ուզածով լիներ: