...

Ինչ որ մերն է, մերն է

Ինչ որ մերն է, մերն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ վաղ առավոտյան հեծանիվ է վարում Երևանի դատարկ փողոցներում: Զբոսանքն ավարտելով՝ Փաշինյանն ասում է. «Կեցցե հեծանիվը»:

«ՉԻ». Դե, եթե էդ մեկը այդպես արխային ասում է, ուրեմն 1991 թվի Ալմա-Աթայի հռչակագրում հաստատ հեծանիվի մասին խոսք չի եղել: 

Բացի հեծանիվից, տակը բան չի մնացել: Կարող է նույնիսկ հեծանիվի օր հռչակել, այդ օրը շնորհավորական ուղերձ տարածել, հեծանիվի անունը հիշատակել, հանգիստ հեծանիվի մասին պատմական էքսկուրսներ անել, պնդել, որ հեծանիվը դեռ Պապ թագավորի օրոք պետական տրանսպորտ է հռչակվել, էն էլ եկեղեցին դեմ է եղել:

Ու ոչ ոք, ոչ մի Ալիև, Էրդողան, «զացեպկա» չի ունենա:

Եվ ուրեմն, կեցցե՜ այն հեծանիվը, որը վաղն է քշվելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ