Նիկոլ Փաշինյանն այցելել է «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», Աննա Հակոբյանն էլ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է նա կերակրում եղջերուներին։
Մեր տեղեկությունների համաձայն՝ այն փաստը, որ վարչապետը հրապարակավ «կուտ է տալիս» եղջերուներին, մտահոգել է հատկապես Ալեն Սիմոնյանին, բայց վարչապետի աշխատակազմից շատ արագ փարատել են այդ մտահոգությունը՝ պարզաբանելով, որ որևէ ենթատեքստ չկա, դա իրեն չի վերաբերում, առավել ևս՝ որ վարչապետն ազնվացե՛ղ եղջերուներին է կերակրել։