...

Ինչքան պարտվենք, այնքան՝ շուտ կհաղթենք

Ինչքան պարտվենք, այնքան՝ շուտ կհաղթենք

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Sputnik Armenia-ի եթերում ասել է.

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել: Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ, որ կորցրած տարածքները չի ուզում պատերազմով հետ բերել, այլ  քաղաքական գործընթացների միջոցով անել դա:

Նազարյանն անդրադարձել է նաև այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող` ասելով` գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում մեր դրությունը։

«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»:

«ՉԻ». 18 տարեկան տղաների մասին է մտածում: Երբ պատերազմը կանխելու հնարավորություն կար, այդ 18 տարեկան տղաների մասին ինչո՞ւ չէիք մտածում: 1000 զոհ այս կողմ, 1000 զոհ այն կողմ, դա էական չէ՞ր:

Երբ պատերազմի ընթացքում ավելի լավ պայմաններով զինադադար կնքելու հնարավորություն կար, ինչը կկանխեր նոր զոհերի և տարածքների կորուստը, այն ժամանակ ինչո՞վ էիք մտածում:

Փաստորեն, այս պատերազմում մենք շահած ենք դուրս եկել: Որովհետև պարտվել ենք: Արդյունքում Փաշինյանի բանակցային հնարավորությունները մեծացել են: Սա նշանակում է, որ պետք է շարունակել հնարավորինս շատ պարտվել: Ինչքան պարտվենք, այնքան երկրի ղեկավարի ոտքերն ավելի ամուր կկառչեն գետնին, և նա ավելի լավ կպատկերացնի մեր վիճակը: Իսկ պարտվելու տեղ դեռ ունենք, այնպես որ, պետք չէ բացառիկ շանսը բաց թողնել:

Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի –
Ու վառվում է լուրթ աչքերում՝ արյունալից ու կատաղի։
Ու աչքերը արյունամած անթարթ հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին։

Բալամ, գնանք Չարենք կարդանք: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1131 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ