...

Իրավապահներ, ձեզ տեսնենք

Իրավապահներ, ձեզ տեսնենք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին և ասել. «Եթե նման մարդը 10 տարի ՀՀ-ում չի գտնվել, նախ պետք է մեր իրավապահները հասկանան, թե ո՞րտեղ է եղել վերջին 10 տարում, ո՞ր երկրում, ինչո՞վ է զբաղվել, ո՞վ է նա և այդ ինչպե՞ս եղավ, որ միանգամից նման հայտարարություններ է անում»:

«ՉԻ». Քանի որ էս երկու օրը իշխանական գործիչները դրած Օսկանյանի ատամներն են հաշվում, մի հատ նորից կարդացինք, թե այդ մարդն ինչ է ասել: Ասել է, թե Արցախի հարցում ունի Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունից տարբերվող այլընտրանք: Այսքանը:

Սրա համար հեչ պարտադիր չէ վերջին 10 տարում Հայաստանում լինել: Այդպիսի օրենք կա՞, որ Արցախի հարցով առաջարկներ անողը պիտի պարտադիր վերջին տասը տարին անընդմեջ Հայաստանում բնակվի: Լա՞վ լուծումներ է առաջարկում, թե՞ վատ, ի՞նչ կապ ունի, թե նա ինչով է զբաղվել:  

Բայց, պրն Օսկանյան, մեզ էլ հետաքրքրեց, վերջին 10 տարին որտե՞ղ եք եղել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   532 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ