...

Իրենց փողը հասել ա

Իրենց փողը հասել ա

Քոչարյանի ինտելեկտուալ և վերլուծական հենասյուներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, վերլուծել է Հայաստանի էլեկտորալ դաշտը և առանձնացրել ընտրողների այսպիսի խումբ. «5 միլիարդի ընտրազանգվածը. սա և´ հանրային տրամադրություններ է, և´ մոտիվացված ընտրազանգված։ Սրանց միավորող միակ գաղափարը Ղարաբաղը ծախելու դիմաց Նիկոլի վերցրած 5 միլիարդի սպասումն է։ Այս շերտը հիմա Նիկոլի կողմից է, որովհետև սպասում է, որ Նիկոլն այդ փողերը բաժանելու է։ Սա ամենադինամիկ և ամենահետաքրքիր շերտն է։ Նրանք վստահ են, որ Նիկոլը 5 միլիարդը վերցրել է, ու միաժամանակ վստահ են Նիկոլի ազնվության վրա, որ իրենց բաժանելու է։ Խնդիրն այս պարագայում ոչ թե փողը վերցնելու մեջ է, այլ փողը չբաժանելու։ Ու հիմա այս շերտը սպասում է։ Բայց հենց փողի բաժանումն ուշացավ, սա դառնալու է ամենառադիկալ հականիկոլական շերտը՝ մեղադրելով նրան փողերը ուտելու մեջ»։

«ՉԻ». Հետո էլ զարմանում եք, որ Քոչարյանը ասում է, թե «կրելու ենք»: Ո՞ւմ ներկայացնես այսպիսի վերլուծություններ, չհանգի այն եզրակացության, որ կհաղթի:

Տեսնես Վահե Հովհաննիսյանը քանի՞ հոգու է ճանաչում, որոնք իսկապես իր նկարագրած տրամադրությունների շրջանակում են: Եթե կան, ահա հենց այդքան ձայն էլ ստանալու է Քոչարյանը:

Այս ամիսների ընթացքում ամեն ինչ տեսանք և լսեցինք, բայց սա իսկապես նորություն էր: Սա ժողովրդին «ժեխ» անվանելու յուրահատուկ քաղաքական հիմնավորումն է: Այսինքն՝ հայաստանցիների մեջ կան ուղեղի հետ խնդիրներ ունեցողներ, որոնք հավատում են, որ ինչ-որ մեկը կարող է դավաճանության դիմաց վերցնել 5 միլիարդ դոլար, հետո բերել, բաժանել ժողովրդին: Եվ, ըստ պարոն վերլուծաբանի, այնքան շատ են, որ կարելի է նրանց առանձնացնել որպես առանձին հանրային տրամադրություն ունեցող խումբ:

Եթե այդպես է, ուրեմն կարելի է ևս մի քանի խմբերի առանձնացնել:

Օրինակ՝ կան մարդկանց խմբեր, որոնք հավատում են, թե Քոչարյանը «Սիստեմա» ընկերությունից կհանի իր փողերը և Հայաստանի համար կստեղծի «Բայրաքթարի» անալոգը:

Կամ՝ կան մարդկանց խմբեր, որոնք հավատում են, թե Էրդողանը կազդվեր Քոչարյանի խալից և չէր օգնի Ալիևին:

Մենք չենք հանդիպել նման մարդկանց, բայց Հովհաննիսյանը՝ կարող է. չէ՞ որ նա արդեն հանդիպել է տարբեր հոգեկան շեղումներ ունեցող այլ մարդկանց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1317 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ