...

Լավ էլ գիտեն՝ ինչ անել, ումով անել

Լավ էլ գիտեն՝ ինչ անել, ումով անել

Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհանիսյանն իր հրապարակած հոդվածում գրել է. «Ընդդիմության «սեփական օրակարգը» գնալով նմանվում է Ս. Դեմիրճյանի «մենք գիտենք՝ ինչ անել, ումով անել» բովանդակային փակուղուն»:

«ՉԻ». Մի քիչ, իհարկե, ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը նման միտք է հայտնում, բայց բոլոր դեպքերում հետաքրքիր դիտարկում է:

Եթե այս միտքը բացառապես ներքաղաքական հարթության վրա դիտարկենք, ապա լրիվ ճիշտ բան է ասում: Այս ընդդիմությունը հանրության համար ընկալելի, հասկանալի և ամենակարևորը՝ իրատեսական որևէ ծրագիր չունի: Դե, ժամանակին իշխանություն են եղել, այն ժամանակ էլ չեն ունեցել, ուր մնաց՝ հիմա:

Բայց, եթե արտաքին գործոններն ենք հաշվի առնում, ապա այս ընդդիմությունը, առաջին հերթին՝ Քոչարյանն ու դաշնակները, լավ էլ սեփական օրակարգ ունի:

Շատ պարզ օրակարգ է. սպասեն, մինչև Փաշինյանը ինչ-որ բան ստորագրի, իմանալով, որ ինչ էլ ստորագրի, դրանում նոր զիջումներ են լինելու, դա դավաճանություն համարեն, այդ ալիքի վրա բողոքի նոր ալիք բարձրացնեն, ռուսներից փորձեն աջակցություն ստանալ, ու տապալեն իշխանությունը: Այսինքն՝ հեղաշրջում իրականացնեն: Թավշյա կլինի, պալատական, թե՝ բռնի, կախված կլինի զարգացումներից: 

Որից հետո արդեն Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու թեզը զարգացնեն, Քոչարյանն էլ վերջապես ստանա գեներալ-գուբերնատորի կոչումը: 

Դրա համար է, որ վերջին մեկ ամսում գրեթե ձայն չեն հանում, նախկին նախագահների ֆորմատով քննարկումները վիժեցրին: Իրենց դա պետք չէր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ