...

Մոսկվան նվնվոցներին չի հավատում

Մոսկվան նվնվոցներին չի հավատում

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը նոր հոդված է գրել, որտեղ մասնավորապես նշել է. «Ռուսները Հայաստանում ուզում են տեսնել այն ուժը, որը կկարողանա ապահովել Հայաստանի վերականգնումը, բայց և հիմնական գնահատականներում և տեսլականով կլինի համահունչ իրենց։ Հենց այդ ուժը Մոսկվան Հայաստանում չի տեսնում։ Անհատական մակարդակով Մոսկվան Հայաստանում ունի 1-2 վստահելի գործընկեր, բայց անհատական և ինստիտուցիոնալ հարթությունները տարբեր են։ Սա հայաստանյան փոփոխությունները արգելակող լուրջ խնդիր է»:

«ՉԻ». Եկեք թարգմանենք քոչարյանական նախագծի փորձագետի ասածը: Երեկ դորդուբեշ էին արել՝ ճշմարտության անվան ներքո Գյուլնազ տատի հեքիաթները սղղացնելով, այսօր արդեն ուրիշ բան են ասում:

Ասում են՝ Մոսկվա ջան, Կրեմլ ջան, Պուտին ախպեր, բա չե՞ս տեսնում, մեր առաջնորդը՝ Բաքուն ու Երևանը ծնկի բերածը, միակ ու անկրկնելի հաղթողը, ոնց է ձեր համար ստեղ դոշ տալիս, հալումաշ է լինում, կաշվից դուրս է գալիս... նեուժելի պարզ չի՞, որ Հայաստանում ձեր միակ վստահելի գործընկերն է: 

Մի բան արեք, էլի, իմ ուժերով չի ստացվում, անհատական ու ինստիտուցիոնալ խնդիրներ կան, այսինքն՝ անհատապես ինձ տանել չեն կարողանում, ինստիտուցիոնալն էլ՝ ընտրություններն են, դրանց սովոր չեմ, դրանցով իշխանության եկողը չեմ, մի բան արեք, խնդրում եմ, լավ էլի: Ի՞նչ ա պետք, ասեք, կտամ, ուզո՞ւմ եք Հյուսիսային Պողոտան ձեզ կնվիրեմ, բացի աջից երկրորդ շենքի վերևի հարկն ու դրա մասանդրան: Պետք ա՞, Սևանա լիճը 49 տարով ձեզ անհատույց նվիրաբերեմ: 

Ձեզ միշտ հավատարիմ՝ Ռ.Ք.:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1972 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ