...

Մնացեք լուռ

Մնացեք լուռ

«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված-մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս»:

«ՉԻ». Չէ, էս ի՞նչ եք ասում: Ընդհակառակը, ընդհանրապես պետք է հարցեր չտալ: Ֆիշկեն դրա մեջ է:

Հենց լրագրողները հարց տան, սկսելու է հիմնավորել, թե ինչի էս տարածքը պիտի զիջենք, ինչի այնտեղ պիտի ետ քաշվենք, ոնց է այդպես ստացվել, ով է մեղավոր, գնալու է 1988-ից թափ հավաքելով գա հասնի մեր օրերը:

Իսկ եթե բան չասի, Ալիևն էլ չի կարողանալու որևէ պահանջ մեզ ներկայացնել, ասել՝ հենա, Փաշինյանն արդեն հայտարարել է, մեր պահանջը արդար է:

Դրա համար պետք է հարցեր չտալ. մեր հույսը նրա չխոսելն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   475 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ