«Ասում ենք՝ ո՞ւր ա մեր դիվանագիտությունը, մի զբոսայգում իշաոտնուկ դրած, վրեն նստած ա, դրոշն էլ՝ վերևը կախած», անդրադառնալով Լոնդոնում ՀՀ դեսպանատան համար գնվող շենքին՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը երևի տեղյակ չէ, որ եթե տուփի մեջ մատանի դնես՝ տուփը կդառնա զարդատուփ, եթե աղբ դնես՝ կդառնա աղբաման, այսինքն՝ կարևորը բովանդակությունն է։ Փոխարենը՝ վստահ է, որ եթե, օրինակ, Լիլիթ Մակունցը 18-րդ դարի ռոկոկո ոճի բազկաթոռին նստի՝ կդառնա Թալեյրան, եթե իշաոտնուկին նստի՝ կդառնա Հովիկ Աղազարյան, կամ Վաղարշակ Հարությունյանը եթե կաշեպատ բազմոցին նստի՝ «Շատո Լաֆիտ» կխմի, իսկ եթե տաբուրետկին՝ սովորական սամագոն․․․
Հ․ Գ․ 1990-ականների սկզբներին Հայաստանը բազմաթիվ երկրներում նույնիսկ դեսպանատներ չուներ, շատ-շատ՝ ինչ-որ հյուրանոցներում մի քանի նեղլիկ համարներ, իսկ ԱԳՆ շենքի բազմաթիվ կաբինետներում վառարաններ էին դրված։ Ու պատկերացրեք՝ որևէ մեկը չէր հարցնում «ո՞ւր ա ձեր դիվանագիտությունը», հակառակը՝ բոլորը հիանում էին հայկական դիվանագիտության ճկունությամբ ու արդյունավետությամբ։