Ժիրայր Սեֆիլյանը կրկին իր էջում դրել է Քուռ-Արաքսյան հանրապետության ենթադրյալ քարտեզը:
«ՉԻ». Այս օրերին մեկ բան պետք է հստակ հասկանալ. ինչպես չի կարելի խուճապ և անկումային տրամադրություններ տարածել, այնպես էլ չի կարելի ոչնչով չհիմնավորված ակնկալիքներ տիրաժավորել:
Եթե Սեֆիլյանը պատկերացնում է, որ առաջիկայում Ադրբեջանին ենթարկելու ենք կապիտուլյացիայի, ապա ճիշտ կաներ՝ քարտեզի մեջ ներառեր Բաքուն: Ինչո՞ւ այդ հին հայկական քաղաքը պետք է թողնենք կապիտուլացված թշնամուն:
Նման ակնկալիքներ սերմանելով, և մյուս կողմից՝ իրականության հետ առերեսվելու պարագայում մեծ հիասթափություն կարող է առաջանալ, որը վտանգավոր է թե՛ առաջնագծի, թե՛ թիկունքի համար:
Սեֆիլյանը ճիշտ կանի քարտեզը պահի և այն կրկին հրապարակի, երբ կանցնենք լայնամասշտաբ հարձակման: