...

Մնացածը քաղաքականություն է

Մնացածը քաղաքականություն է

Այն, որ Ժիրայր Սեֆիլյանը Արցախյան առաջին պատերազմի հերոսներից է, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Նա այն փոքրաթիվ սփյուռքահայերից էր, որ տեղափոխվեց Հայաստան և զենքը ձեռքին մարտնչեց մինչև պատերազմի ավարտը: Նա այն հերոսներից է, որ չփորձեց օգտվել կարգավիճակի հետպատերազմյան դափնիներից: Սրանք փաստեր են:

Բայց անհասկանալի է այսօրվա նրա պահվածքը և հատկապես նրա կողմնակիցների աղմուկը:

Այսօրվա պատերազմը կամ ինչպես մասնագետներն են նշում՝ 5-րդ սերնդի պատերազմը բացարձակ նման չէ 90-ականների պատերազմին: Արդեն պատերազմի 10-րդ օրն է, բայց Սեֆիլյանը շարունակում է իր կամավորներ հավաքելու կոչը դնել ֆեյսբուքյան գովազդի տակ. թե հավաքում եմ կամավորներ, որ իմ հրամանատարությամբ մեկնեմ ճակատ:

Սեֆիլյանը և առաջին պատերազմի շատ վետերաններ պետք է հասկանան, որ ֆիդայական ջոկատներով պատերազմի ժամանակներն անցել են: Կա բանակ և գլխավոր շտաբն է որոշում, թե ով որտեղ պետք է կռվի և հատկապես ում հրամանատարությամբ: Այլևս 20 հոգի հավաքելու և սեփական անձը հրամանատար հռչակելու ժամանակներն անվերադարձ հեռացել են:

Ցանկանո՞ւմ էր Սեֆիլյանը նորից պաշտպանել հայրենիքը, պետք է ոչ թե գովազդ միացներ, այլ գնար բնակության զինկոմիսարիատ և պահանջեր, որ իրեն ուղարկեն ռազմաճակատ: Մնացածը քաղաքականություն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ