«Արցախի նախագահից սկսած՝ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց, կգնա տուն». Վիտալի Բալասանյան:
«ՉԻ». Այս երկիշխանությունը ե՞րբ պետք է ավարտվի: Եթե իշխանությունն անցել է Վիտալի Բալասանյանին, թող հրապարակային հայտարարեն, մարդիկ իմանան, որ Արցախում իրավիճակի միակ պատասխանատուն Բալասանյանն է:
Այլապես երկիմաստ վիճակ է ստեղծվել. որոշումներն ընդունում և կարգադրությունները տալիս է Վիտոն, իսկ ֆեյսբուքում նախագահ է ներկայանում Հարությունյանը:
Եվ ընդհանրապես, Բալասանյանը թող հեծանիվ չհորինի, այլ միանգամից տեղայնացնի Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Յարովայայի՝ սոցիալական ցանցերի վերաբերյալ օրենքները:
Ի գիտություն Բալասանյանի՝ Արցախը և Հայաստանը պարտվեցին պատերազմում ոչ թե ֆեյսբուքի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ Բալասանյանը և մյուս գեներալները առաջին պատերազմից հետո նախընտրեցին արագ հարստանալ, փոխարենը մտածեին սահմանը կահավորելու և բանակը սպառազինելու մասին: Այս համատեքստում հուսով ենք, որ Արցախի փաստացի ղեկավար Բալասանյանը կպետականացնի արցախցի գեներալների բոլոր դղյակները՝ դրանք տրամադրելով, օրինակ, Հադրութի փախստականներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: