...

Ժամանակավոր մանեկենը

Ժամանակավոր մանեկենը

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը լրագրողների այն հարցին, թե այդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Տիգրան Ավինյանին, ժապավեն կտրելիս ինքն է, բացումներ անելիս ինքն է, կառավարության նիստերին ինքն է, պատասխանել է. «Խաղահրապարակ բացելը պարոն Ավինյանի ոլորտն է»:

«ՉԻ». Մարդը շատ անկեղծ է: Մի քիչ էլ լրագրողները բզբզեին, կարող է ասեր, որ ինքն ընդամենը մանեկենի պես մի բան է, առավոտը բացում է քաղաքապետարանի դուռը, իրիկունն էլ տուն գնալուց փակում է: Մնացածի հետ գործ չունի:

Բայց լավ են բաժանել դերերը. Ավինյանը փաստորեն Երևանում բացող է աշխատում: Կապ չունի, թե ինչ. խաղահրապարակ, դախլի-սեղանիկ, կանխիկացման ապարատ, նույնիսկ ցայտաղբյուր: 

Շատ լավ գործ է: Աշխատավարձ է ստանում, պարգևավճար, ու ընդամենը ժապավեն կտրելու համար: Մի հատ էլ իրեն գովում են դրա համար: Աշխատանք չի, այլ մուրազ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   813 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ