...

Կակաֆոնիայի գեներալները

Կակաֆոնիայի գեներալները

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը 24TV-ի հետ հարցազրույցում ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը չթողեց, որ հասնենք Քուռ»:

«ՉԻ». Ընդհանրապես, երևի ժամանակն է, որ տարանջատում լինի իրական քաղաքագետների և այս կատեգորիայի մարդկանց միջև: Քաղաքագետը լուրջ մասնագիտություն է, իսկ սրանք իրենց զառանցանքներով ամեն օր ասֆալտին են փռում այդ մասնագիտությունը: Դրա համար եկեք պայմանավորվենք, որ սրանց պետք է անվանել ոչ թե քաղաքագետ, այլ՝ քա*ագետ: 

Այդ դեպքում ամեն ինչ տեղն է ընկնում: Պրոբլեմ չկա, թող խոսեն, ինչքան ուզում են: Ինչ ուզում են: Մենակ թե պետք է սրանց հեռու պահել քաղաքականությունից, պետական համակարգից: Որովհետև 20 տարի այս ուղեղի տեր մարդիկ են Հայաստանը վերածել Կակաֆոնիայի: 

Չենք էլ մեկնաբանում Հայկ Մարտիրոսյանի խոսքը: Ի՞նչը մեկնաբանես: Դա թողնում ենք հոգեբաններին ու հոգեբույժներին: 

Բայց մի ցավալի բան կա. կարդում ես սրա հարցազրույցի տակի քոմենթները և հասկանում ես, թե ինչ կեղտի մեջ են թաղել երկիրը: Մի հիացմունք, մի ծափ, ապրես, ցավդ տանեմ, մեր սրտից ես խոսում, ես քու հայրենասեր ջանին մեռնեմ, հալալ ա, արա էս ինչ խելոք բաներ է ասում... ու այս կարգի մտքեր: Փորձես հետները բանավիճել կամ փաստարկված խոսել, անիմաստ է, վրա կտան, հողին կհավասարեցնեն, որովհետև սրանք ամեն ինչ գիտեն: Չգիտենք՝ ով և ինչքան պիտի սրանց գլխին նորից տա, որ գոնե մի անգամ ուղեղներն իրենց նշանակությամբ աշխատեցնեն: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   972 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ