...

Կարևորը՝ անձամբ իրենք պաշտպանված լինեն

Կարևորը՝ անձամբ իրենք պաշտպանված լինեն

Բանից պարզվում է՝ այս տարվա առաջին 8 ամիսներին իրականացվել է պաշտպանության ոլորտում այդ ժամկետի համար նախատեսված ծախսերի ընդամենը 55 տոկոսը, սոցիալական բնակարանաշինության ոլորտում՝ ընդամենը 20 տոկոսը, իսկ ահա վարչապետի աշխատակազմի տրանսպորտային միջոցների համալրումը կատարվել է 100 տոկոսով։

Մեղավորը, իհարկե, ֆինանսների նախարարությունն է, որն էլ պաշտոնապես հրապարակել է այս թվերը։ Ախր ո՞վ էր խնդրում պաշտպանության ոլորտի ծախսերն առանձնացնել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի համար նոր մեքենաներ ձեռք բերելու ծախսերից, չէ՞ որ մեծ հաշվով՝ դրանք նույնպես «պաշտպանության ոլորտի» ծախսեր են։ Նիկոլի աշխատակազմի չինովնիկներին հնարավորինս նոր և ամուր մեքենաներ են պետք, որպեսզի «հպարտ քաղաքացիների» հետ պատահական հանդիպումների դեպքում բավականաչափ պաշտպանված լինեն, ու նաև՝ արագընթաց, որպեսզի եթե հանկարծ քաղաքացիները ճանաչեն ու փորձեն հետապնդել (հասկանալի է՝ բացառապես իրենց ջերմ վերաբերմունքն արտահայտելու համար), սրանք կարողանան արագ ծլկել։

Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանաշինությանը, ապա ՔՊ-ական կառավարությունը կարող էր դրա համար ընդհանրապես գումար չհատկացնել։ Եթե իրենցից ամեն մեկը նոր և ապահով «պադավատ» ունենա՝ էլ սոցիալապես անապահովներից վախենալու պատճառ չի ունենա, հետևաբար՝ սոցիալական բնակարանաշինության վրա էլ ավելորդ փող ծախսելու կարիք չի լինի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5002 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ