...

Կասկայապետություն

Կասկայապետություն

Նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին քննադատում են, թե նա հայկական ատոմակայանի տարածքում շրջայց է կատարել սաղավարտով, որի վրա գրված է «ՀՀ վարչապետ», հոկեյից բան չեն հասկանում: Հարյուր տոկոս: 

Հեչ հոկեյ չե՞ք տեսել: Այնտեղ հոկեյիստները սահադաշտում սաղավարտներով են, որոնց վրա լիքը ինֆորմացիա է նշված: Անունը, խաղային համարը, նույնիսկ գովազդային հովանավորի անունը: 

Հիմա մեր վարչապետը հոկեյի աստղ չէ, բայց քաղաքական աստղ է, բա ի՞նչ գրեր սաղավարտին: Վարչապետ է, վարչապետ է գրել: 

Եվ հետո, կասկի վրա դա գրված է, որ ատոմակայանի անվտանգության աշխատակիցները անծանոթ մարդ տեսնեն, չհարցնեն, թե էս ով է, կասկից միանգամից կհասկանան, թե ով է:

Այստեղ մի հատ պահ կա, դրա վրա ենք մտածում. բա որ ատոմակայան գնա ՀՀ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետը, ընդունենք՝ ստուգումների, ի՞նչ ենք անելու: Էդ կասկեն հո չե՞ս կարա պրինտերի տակ գցես, տեքստ տպես: Մտածելու բան է: 

Դրա համար Հայաստանում զարգացնել կասկաների արտադրությունը, ընդ որում՝ 21-րդ դարին հարիր կասկաներ, որոնց վրա դիսփլեյ լինի, վազող տողով վրեն երևա, թե կասկայատերը ով է, ինչացու է, ինչ պաշտոն ունի: Կդառնանք տարածաշրջանի ամենակասկունակ երկիրը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ