«Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է տարածել, որտեղ երկու բեռնատար փոսերն են ընկել և գրել. «Կեցցե՛ այն շինարարը, որը վաղն է գալու… Գալու է ու նորոգի իրա արածը:
Բաբաջանյան փողոցն ա, եթե կարաք շրջանցեք, 20 օր առաջ էին վերջացրել մի ամիս տևած ու մի ամբողջ փողոց փակած աշխատանքները, խողովակաշար էին անցկացնում, իսկ այսօր 2 հատ մեքենա միաժամանակ ընկել են փոսը»:
«ՉԻ». Ո՜ւֆֆֆ... Չենք նախանձում Նիկոլ Փաշինյանին: Արդեն մեր մեղքն է գալիս:
Հիմա ստիպված պիտի դուրս գա Երևանի փողոցներն ու հատ-հատ ստուգի ճանապարհների որակն ու ամրությունը:
Իսկ ո՞նց է ստուգելու, պարզ է՝ կախիչների բանաձևով: Նոր վերանորոգված ճանապարհներով քայլելու է ու ամեն մետրը մեկ թռնի ու իջնի ասֆալտին: Որտեղ ճանապարհը նորմալ են սարքել, ասֆալտը կդիմանա, որտեղ անորակ է, փլվելու է: Պըլտ... էդ փլվելու ձենն է:
Վարչապետն էլ ամեն անգամ փոսից դուրս է գալու, փլված ասֆալտը վերցնելու է, տա Ավինյանի ձեռքը, ասի՝ մի հատ ստուգեք, էս ի՞նչ է: Սա 216 մլն դրամի ասֆա՞լտ է:
Արդեն մեղքներս գալիս է: Սաղ թողել են նրա վրա: