Ոչ անհայտ Հայկ Բաբուխանյանը փետրվարի 6-ին ակցիա է կազմակերպում՝ Հայաստանը Ռուսաստանին միացնելու պահանջով:
«ՉԻ». Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ իմաստ ունի անդրադառնալ Բաբուխանյանի պահանջին. չէ՞ որ նրա պահանջով ոչ միայն Հայաստանը Ռուսաստանին չի միանա, այլև անգամ վերելակը չի գա:
Խնդիրը ուրիշ տեղ է: Բաբուխանյանը կուսակցություն ունի՝ ՍԻՄ անվանումով: Եվ ոչ միայն այդ կուսակցության գրանցման թղթերն է պահում, այլ նաև մաս է կազմում հայտնի 17-ին, կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, Հայրենիքի փրկության շարժմանը:
Հիմա Հայրենիքի փրկության շարժման ղեկավարները պետք է կողմնորոշվեն՝ դե՞ն են շպրտում Բաբուխանյանին, թե՞ աչք են փակում այն բանի վրա, թե ինչպես է նա փորձում փրկել հայրենիքը:
Եթե դեն են շպրտում, ապա որոշակի սկզբունքայնություն են դրսևորում, իսկ հակառակ պարագայում ստացվում է, որ ոչ թե հայրենիքն են փրկում, այլ մի բան էլ օգնում են նրա կործանմանը:
Այնպես որ, պարոնայք Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է կողմնորոշվեն: Կամ կանչեն, քաշեն Բաբուխանյանի բեղերը, կամ էլ համակերպվեն, որ մի «բաբուխ» էլ իրենք են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: