«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի` ՀԱԿ-ում խիստ վիրավորված են Նիկոլի այն հայտարարությունից, որ ՍԴ-ում եղած դատավորները Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կամակատար-կեղծարարներն են:
ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լևոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնելուց, ու թեև հայտարարվել է, որ մինչև հանրաքվե չեն արտահայտվելու, սակայն կուլիսներում այլ կրքեր են եռում:
Մեր աղբյուրի խոսքով` Լևոնը Նիկոլին պարզ ասել է, որ այդպիսի ապերախտությունը չի մարսվելու, ու ժամանակը կգա, և Նիկոլի վերաբերյալ տհաճ կոմպրոմատներ կհրապարակվեն»:
«ՉԻ». Բաբուխանյանը կրկին շփոթել է իր հարազատ ՀՀԿ-ն ՀԱԿ-ի հետ: Շփոթել է Սերժ Սարգսյանին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը երբևէ չեն խոսել կոմպրոմատների լեզվով, դա մշտապես եղել է Սերժ Սարգսյանի մենաշնորհը: Այնպես որ՝ իր բամբասանքը այդպես էլ կմնա բամբասանք՝ չարժանանալով լուրջ ուշադրության:
ՀԱԿ-ը հայտարարել է, որ մինչև ապրիլի 5-ը չի անդրադառնա Նիկոլ Փաշինյանի որակումներին՝ այդ քայլով հստակ արձանագրելով, որ չի առաջնորդվում կուսակցական նեղ շահերով:
Իհարկե, Բաբուխանյանի ուղեղն ի վիճակի չէ ընկալել՝ ինչ է պետական շահը: Չի կարող ընկալել, թե ինչպես կարելի է քաղաքականությունը չվերածել առք ու վաճառքի, չի կարող ընկալել, թե ինչպես չի կարելի թերթը դարձնել թերթոն:
Իսկ ապրիլի 5-ից հետո Փաշինյանի և մնացածի հիշողությունը ևս մեկ անգամ կթարմացվի, թե ինչպես էին 1996-ին Բաբուխանյանը և մնացած իդիոտները գրոհում ԱԺ շենքը, ինչպես էին փորձում հեղաշրջում իրականացնել, բայց իշխանությունը դա կանխեց առանց որևէ զոհի, իսկ Բաբուխանյանի ներկայիս ղեկավարների՝ Քոչարյանի և Սարգսյանի օրոք՝ 2008-ին, ունեցանք 10 զոհ: