Տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր հայտարարել է. «Ամուսիները պետք է առանձին տաքսի նստեն, դա ավելի անվտանգ է»:
«ՉԻ». Ո՞նց էր ասում «Շրթներկ N26» ֆիլմը հերոսը՝ լոգիկա: Եթե ամուսինները միասին նստեն տաքսի, դա վտանգավոր է, իսկ ահա եթե միասին նստեն երթուղային տաքսի կամ մետրո՝ անվտանգ է: Բա լոգիկա չէ՞:
Իսկ եթե ասենք՝ 10 հոգանոց ընտանիք է, ուրեմն՝ 10 հատ տաքսի պետք է կանչեն: Ավելի լավ է, մի հատ «Գազել» կանչեն, այդպես հաստատ ավելի էժան կնստի. մոտավորապես 10 անգամ:
Հիմա հարցին երկու կողմից էլ նայենք`
Իրավիճակ N1. ամուսինները տաքսի են կանչում, երկուսով նստում են: Տաքսու վարորդը վարակված է լինում: Քանի՞ հոգու նա կվարակի: Պատասխան՝ 2: Որովհետև ամուսինները միասին են նստել ու միասին են վարակվել:
Իրավիճակ N2. Ամուսինները ինչ-որ տեղ գնալու համար երկու տաքսի են կանչել՝ ամեն մեկի համար մի հատ:
Տաքսու վարորդներից մեկը վարակված է լինում: Քանի՞ հոգու նա կվարակի: Պատասխան՝ էլի 2: Որովհետև ամուսինները որքան էլ առանձին տաքսիներով գնան, մեկ է, մի ինչ-որ իքս պահի իրար հետ են լինելու, քանի որ ամուսիններ են, դե, բնության օրենքն է, միշտ այդպես է եղել ու կլինի:
Հիմա տարբերությունը ո՞րն է միասին և առանձին տաքսիով գնալու մեջ. պատասխան՝ ոչ մի: Լոգիկա ենք, ասել, լոգիկա: