...

Ֆարսը ներկայացվում է իբրև մտահոգություն

Ֆարսը ներկայացվում է իբրև մտահոգություն

«Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը»,- ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«ՉԻ». Այս դեպքի համար են ասում՝ После обеда горчицы не надо:  

Մինչև մարտի 31-ը Արցախում կորոնավիրուսի գրանցված դեպք չկար, Հայաստանից մարդկանց տարան քվեարկելու և մի քանի օր հետո պարզվեց, որ արդեն կա:

Քվեարկությունը հետաձգելու, արցախցիների առողջությունը և առաջնագծի անվտանգությունը չվտանգելու փոխարեն կազմակերպեցին երկրորդ փուլի արկածախնդրությունը:

Եվ հիմա որոշում են սահմանափակել մարդկանց տեղաշարժը: Բայց դա ամենևին էլ (թեկուզ ուշացումով) մարդկանց առողջության մասին մտահոգություն չէ:

Առաջին փուլի կեղծիքներից հետո Արցախում տեղի ունեցավ 90-ական թվականներից հետո ամենաբազմամարդ հանրահավաքը: Եվ հիմա հեռացող իշխանություններն ու Արայիկ Հարությունյանը մտահոգված են միայն այն հնարավոր հեռանկարով, որ ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց ու ընդվզել արկածախնդրության և ընտրակեղծիքների դեմ:  

Մնում է միայն ենթադրել, թե ինչպիսի էպիտետներ կհնչեցնեին Հայաստանի իշխանությունների հասցեին ներկա ընդդիմադիրները, եթե այս ֆարսը տեղի ունենար Հայաստանում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ