...

Կորոնավիրուսի վերջին բաստիոնը

Կորոնավիրուսի վերջին բաստիոնը

Այսօր Սահմանադրական դատարանում՝ ՍԴ 8 անդամների մասնակցությամբ, նիստեր են անցկացվել` քննության առնելու մի շարք օրենքների հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ՍԴ նիստն իրավազոր է. «Երեկ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն, սակայն արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հիշյալ հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել ՀՀ ՍԴ բնականոն գործունեությունը, և մենք շարունակում ենք մեր գործունեությունը: Նիստին չեն մասնակցում մեծաթիվ քաղաքացիներ, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ներկա են»:

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք, ինչ պետականամետ մարդ է Հրայր Թովմասյանը: Հանուն հայրենիքի պատրաստ է արտակարգ իրավիճակներում էլ բազմամարդ նիստեր հրավիրել՝ թքած ունենալով կորոնավիրուսի և դրա տարածման վտանգների վրա: Ինքը բաստիոն է, չէ՞, բա կորոնավիրուսը ո՞ւմ շունն է, որ բաստիոնին վնաս տա:

Մեզ թվում է, որ ավել բան ասելու իմաստ չկա: Հրայր Թովմասյանը վաղուց է ապացուցել, թե ինչպիսի վտանգ է ներկայացնում պետության համար, պարզապես չգիտեինք, որ նաև ՍԴ-ն դարձել է վարակի տարածման վերջին բաստիոնը:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ