...

Քոչարյանականները պարգևավճարներ չեն ստանում

Քոչարյանականները պարգևավճարներ չեն ստանում

«Որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել բուժաշխատողներին»,- հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«ՉԻ». Նախ, հուսով ենք, որ կորոնավիրուսը շատ արագ կնահանջի, տեղի կունենա հանրաքվե, և Հրայր Թովմասյանը «մյուս ամիսներին պարգևավճար չի ստանա», քանզի քոչարյանականներն  աշխատանքի վճարման լրիվ այլ համակարգ ունեն: Նրանք վճարվում են ըստ պիկետի մասնակցության կամ ֆեյսբուքում դուրս տված մտքերի:

Հրայր Թովմասյանը, եթե հայտնի զույգից կախվածություն չունի, փոքր-ինչ սիրում է երկիրը, վաղուց հրաժարական կտար՝ տեսնելով մարդկանց վերաբերմունքն իր հանդեպ, բայց՝ ոչ, դրա փոխարեն որոշել է բարեգործ-բարեգործ խաղալ:

Փոքր-ինչ ինքնասիրություն ունեցողը հրաժարական կտար և չկառչելով իր կարգավիճակից, կփորձեր իրավական ճանապարհով հերքել իրեն ներկայացված մեղադրանքները, իսկ դրանք առավել քան հարիր չեն սկսնակ բարեգործին՝ նոտարական գրասենյակների ապօրինի ձեռքբերում և տենդերներից ատկատ: Բայց Թովմասյանը նախկին ռեժիմի տիպիկ ներկայացուցիչ է՝ աներես ու կեղծավոր:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ