...

Կրկին վերադարձիր մենեջերությանը

Կրկին վերադարձիր մենեջերությանը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ և դեսպան Էդգար Ղազարյանը «Առավոտ» թերթի հետ զրույցում հետևյալ տեսակետն է հայտնել. «Նա հինգ տոկոսից ավելի վստահություն չունի: Սա մեկ մարդուց և մազից կախված իշխանություն է, որը կարող է ամեն պահ պայթել, անգամ մինչև մանդատ ստանալը: Ի՞նչ 53 տոկոսի մասին է խոսքը: Անգամ այս պայմաններում նրա թեկնածությանը կողմ քվեարկել է մոտ 27 տոկոսը»:

«ՉԻ». Մենք ամբողջովին չշարադրեցինք Ղազարյանի մնացած կենսագրությունը, բայց դեսպանի պաշտոնը զբաղեցնելը արդեն վկայում է, թե ինչ ինտելեկտի տեր մարդիկ են Հայաստանը ներկայացրել արտասահմանում:

Ղազարյանը թերևս ուղեղի կաթված ստանա, երբ իմանա՝ ԱՄՆ նախագահ ընտրված Բայդենի օգտին քվեարկել է ընդամենը 77 միլիոն մարդ, մինչդեռ այդ երկրի բնակչությունն անցնում է 330 միլիոնի սահմանագիծը: Կարող է հոգեխանգարմունքի հասնել, եթե իմանա՝ Պուտինի օգտին քվեարկել է 50 միլիոնից քիչ մարդ:

Կարելի է վիճել, բացատրել ու փաստարկել, թե ինչու իշխող ուժը ստացավ 54 տոկոս, բայց այս կարգի մեկնաբանությունները վկայում են դրանք անողի ինտելեկտուալ կարողությունների իսպառ բացակայության մասին: Մինչդեռ, իրենց ճամբարում ասում են, որ իրենք ներկայացնում են Հայաստանի արիստոկրատիան և էլիտան: Կարելի է պատկերացնել, թե որքան են ծիծաղել Ղազարյանի այս տեսակ մեկնաբանությունների վրա:

Եթե գործող ընդդիմությունը երբևէ ցանկանում է հասնել հաջողության, ապա Ղազարյանի պես մտածողները պետք է վերադառնան իրենց նախկին աշխատանքին: Իր դեպքում՝ «Ջերմուկի գրուպի» մենեջերի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   740 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ