GALLUP International Association կազմակերպության անցկացրած հարցումների համաձայն՝ Հայաստանի բնակչության 56 տոկոսն ընդհանրապես չի վստահում Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում հնչեցրած պատասխաններին ու տեղեկատվությանը, ավելի շուտ վստահում է 13 տոկոսը, իսկ լիովին վստահում է ընդամենը 15,4 տոկոսը։
Սա նշանակում է, որ բնակչության բացարձակ մեծամասնության կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը սուտասան է։ Փոխարենը՝ 15,4 տոկոսի կարծիքով նա ազնիվ մարդ է, ևս 13 տոկոսի կարծիքով՝ տեղ-տեղ ազնիվ։ Բայց սա վարկանիշի հետ առանձնապես կապ չունի։ Որովհետև կարող է պարզվել, որ բնակչության մեծամասնության կարծիքով՝ պետության ղեկավարը պիտի հենց է՛լ սուտասան լինի ու կարողանա «կռուտիտներ անել»։ Ափսոս միայն, որ այդ «կռուտիտները» միայն Հայաստանում են անցնում, այն էլ՝ գնալով ավելի ու ավելի մեծ դժվարությամբ, իսկ ահա միջազգային հարթակներում, հակառակը, միայն Նիկոլին են «ֆռռացնում»։