...

Կյանքի ութերորդ տասնամյակում դարձավ ընդդիմադիր

Կյանքի ութերորդ տասնամյակում դարձավ ընդդիմադիր

«Վիտալի Բալասանյանին անձամբ ճանաչում եմ, շատ բարձր կարծիք ունեմ իր մասին։ Որպես գեներալ, որպես զինվորական, որպես հայ մարդ ինքը այնպիսի բաներ ասեց, որ, ըստ էության, բոլորս գիտեինք այդ մասին, ինքը նոր բան չի ասել»,- հրավիրած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտնի հարցազրույցին, նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը:

«ՉԻ». Ցավոք, հասարակությունն էլ իր հերթին է ճանաչում Մերուժան Տեր-Գուլանյանին: Մարդու, որ բոլոր ժամանակներում փորձել է շողոքորթել իշխանություններին: Սակայն այս իշխանությանը բացարձակապես պետք չեղավ Մերուժանը: Եվ ահա հրաշք, կյանքի ութերորդ տասնամյակում նա դարձել է ընդդիմադիր: Ստորագրում է Ռոբերտ Քոչարյանի ազատության մասին հայտարարություններ և հայտարարում, որ ինքն էլ է տեղյակ Բալասանյանի բարբաջանքներից:

Գրող-հրապարակախոսն, ինչպես ինքն է սիրում իրեն ներկայացնել, անցած 30 տարիներին երբեք աչքի չի ընկել քննադատությամբ, իսկ այժմ գրեթե ամեն օր բացահայտում է, թե ինչ վատն է գործող իշխանությունը նախորդի համեմատ: Տեր-Գուլանյանի ասածի մեջ կա մի փոքր ճշմարտություն. գործող իշխանությունը վատն է անձամբ իր համար: Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին որոշումներից մեկը եղել է այլևս տարեկան 40 միլիոն դրամ չհատկացնել նրան՝ «Անդին» ամսագիրը տպելու համար: Ամսագիր, որ ամբողջովին նստած է եղել պետական ֆինանսավորման վրա և ունեցել է զրո վաճառք:

Իսկ, ընդհանրապես, այս օրերին պաշտպանել Վիտալի Բալասանյանին, նշանակում է մի բան՝ կորցնել մեղսունակության վերջին նշույլները: Արցախը Հայաստանին հակադրողը, երկրի ղեկավարին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր հնչեցնողը պետք է դատապարտվեր բոլորի կողմից, անկախ քաղաքական նախասիրություններից: Բայց, պարզվում է, ամսագրին գումար չտալը մթագնել է Տեր-Գուլանյանի ուղեղը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4094 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ