...

Մարդամեկի «կլիզման» մոռացել են

Մարդամեկի «կլիզման» մոռացել են

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ վիրավորանքների կեղտոտ մեխանիզմները ներդրել են «հեղափոխականները»՝ 2018 թվականից:

«Սոցցանցերում վիրավորանքներ էր հնչեցնում ներկայիս իշխանությունը «հեղափոխության» օրերին։ Շատերը, հատկապես մտավորականությունը, չէին հայտնում իրենց կարծիքը, եթե այն չէր համընկնում «հեղափոխականների» կարծիքի հետ, քանի որ ի պատասխան հնչում էին վիրավորանքներ»:

«ՉԻ». Հաստա՞տ: Էդ Քոչարյա՞նն է ձեզ նման բան ասել: Խորհուրդ կտանք այդքան վստահ պնդում չանել: 

Այս փաստաբանին ուղղակի հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմում հաղթած իշխանություններին «դավաճան», «հողատու», «հող հանձնող», «թուրքի գործակալ», «ջհուդ», «հանցավոր ռեժիմ», «մազութ լափող», «հոսանքը հողանցող» և նմանատիպ հարյուրավոր վիրավորական արտահայտություններն ու հայհոյանքները Ռոբերտ Քոչարյանի օրոք են շրջանառության մեջ դրվել: Ու սա դեռ չհաշված «կլիզմա», «մեջքից ներքև փափուկ մաս» և այլ դարակազմիկ գոհարների մասին, որոնք շաղ էր տալիս մարդամեկը: 

Ու դեռ չենք խոսում նույն պատերազմում հաղթած ղեկավարների ֆիզիկական արատների մասին տարածվող արտահայտությունների մասին: Մի հատ հլը բացեք, կարդացեք Քոչարյանի օրոք իշխանական մամուլի հրապարակումները. ծերից ծեր հայհոյանքներ էին: Իսկ մամուլի 95 տոկոսն այն ժամանակ իշխանական էր, բոլոր հեռուստաալիքները իշխանական էին: 

Մի օրինակ ընդամենը բերենք. քոչարյանական մեկը կա՝ Նարեկ Մանթաշյան, հիմա նստած է, մի հատ նայեք, թե ժամանակին ինչեր է ասել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին: Ու մի հատ էլ հպարտանում է դրանով: Էս մի օրինակը լրիվ հերիք է: 

Սա, իհարկե, չի արդարացնում ներկայիս իշխանավորներին, որոնք շատ հաճախ են անցնում էթիկայի սահմանները, բայց վիրավորանքների կեղտոտ մեխանիզմների մասին ով-ով, գոնե դուք պիտի լռեք: Այսօրվա գարշահոտությունը դուք եք սկսել տարածել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ