...

Մարդու քեֆը գալիս է ձեր դուխից

Մարդու քեֆը գալիս է ձեր դուխից

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սյունիքում տղաների վիճակի վերաբերյալ լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ ասել է. «Ես տղաների վիճակը գիտեմ, դու գնա վարսավիրանոց»։

«ՉԻ». ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ քվեարկություններից մեկի ժամանակ շշուկով՝ մոռանալով, որ խոսափողը միացրած է, ասել է. «Ասա բեյջը կախի, ոտից դուրս կշպրտեմ դահլիճից»։

Այստեղ մեկնաբանություն անելն էլ է անիմաստ: Ամեն ինչ ձեր աչքի առաջ է: Մենակ մի տեղ են մեր պաշտոնյաներն իրենց քաջ ու անվեհեր զգում՝ լրագրողների հետ: Դնում փրթում են: Լրագրողների աշխատանքային հենակետերը հատ-հատ գրավում են: Մարդու քեֆ է գալիս, թե ոնց են դուխով պատասխանում, տեղը դնում: 

Սրանք լրիվ ուրիշ աշխարհում են ապրում: Աշխարհ, որտեղ ծովը ծնկներից է, ոչ մի պրոբլեմ չունեն, ոնց կխոսեն, ում հետ, ինչ կանեն, իրենց ոչ մի բանի համար հաշիվ չեն տալիս: 

Ու կա մի այլ աշխարհ, որի հետ գործ չունեն. աշխարհ, որտեղ պատերազմ է գնում, աշխարհ, որտեղ հարց լուծողները պետք է ուրիշները լինեն՝ ռուսը, ամերիկացին կամ ճապոնացին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ