...

Մարգարիտներ են, որ շաղ են տալիս

Մարգարիտներ են, որ շաղ են տալիս

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայությանն ուղղված գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա մասնավորապես նշել է.

«Հայաստանի իշխանությունների ինտերնետ-զորքերը հեղեղել էին իմ սոցցանցերը՝ պահանջելով (ագրեսիվ և ցինիկ կերպով) «իմ դիրքորոշումը հայտնել» հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ:

Հայեր, դուք ձեզ այնպես եք պահում ինչպես (ЗАПРЕЩЕНО РОСКОМНАДЗОРОМ): Դուք քաղաքական վրիժառությունից ելնելով, նստացրիք Քոչարյանին՝ Ռուսաստանի անփոփոխ դաշնակցին: Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով: Դուք Կովկասում դարձել եք հակառուսական ուժերի պլացդարմ: Դուք արտաքսեցիք ռուսահայ գործարարներին»: 

«ՉԻ». Հարգելի հայեր, մի հատ ախպերական ականջներդ ու աչքերդ փակեք, մի հատ բան ասենք. տիկին Սիմոնյան, դուք *** **** ***** ** (ԱՐԳԵԼՎԱԾ ՉԷ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ):

Այ, հիմա թեթևացած անցնենք առաջ: Թարսի պես, էս քանի վախտը մարգարիտները մեզ վրա չեն գալիս: Մեկը ինչ-որ կապ էր տեսնում պատերազմի ու վարչապետի որդու զորացրման միջև: Բայց սա տվեց-անցավ տեղական Մարգարիտին:

Առաջին հարցը, որ մեզ մոտ առաջացավ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը ընթերցելով, այն էր, թե դու ո՞վ ես, որ հայերն էլ քեզ ինչ-որ հարցով դիմեն: Իրեն թվում է, որ ռուսական բյուջեի փողերն է ուտում, Կրեմլից մեկ-մեկ էլ գլուխը շոյում են, դրա համար մենք իրեն պետք է ինչ-որ մրգի տեղ դնենք:

Հաստատապես, ոչ ոք իրեն որևէ հարցով չի դիմել, ոչինչ չի պահանջել, որովհետև ոչ ոք իր տեղը չգիտի, բռնել, ներսի ամբողջ մաղձը իր սոցցանցերում է թափել: Հայաստանից և հայ-ադրբեջանական սահմանում մեր առաջխաղացումից պայթում է այնպես, ինչպես տեղական մարգարիտները: 

Սրան պատասխանելու կարիք չկա, քանի որ Նավալնին նրան այնպես է Մոսկվա-Պսկով ավտոմայրուղի հանել, որ մենակ «դալնաբոյշչիկների» համար է հետաքրքրություն առաջացնում: Դիտեք տեսանյութը:

 
Ինչպես որ կա

 

Опубликовано Ինչպես է դա եղել Суббота, 18 июля 2020 г.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5915 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ