...

Մեղավորներ բոլոր երկրների, միացե´ք

Մեղավորներ բոլոր երկրների, միացե´ք

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. «Մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, թե խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել»:

«ՉԻ». Մենք էլ մտածում էինք, թե էլ ինչը կամ ով է մեղավոր այս իրավիճակի համար: 

Մեզ թվում էր, թե մեղավորների ռեսուրսն արդեն սպառվել է: Նախկինները մեղավոր էին, որովհետև նախկին էին, բանակն ու գեներալները մեղավոր էին, կռվել չգիտեին, մի հատ էլ 10 հազար դասալիք էին տալիս:

Ղարաբաղի էլիտան մեղավոր էր, դա հենց սկզբից էր պարզ:

Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ասիան ու Եվրոպան ստացել են իրենց մեղադրանքների համապատասխան դոզան:

Մի երկու ամիս մեզ զբաղեցնում էին 5-րդ շարասյունով: 

Ասինք՝ ֆսյո, պրծան մեղավորները: Բայց չէ, խորհրդահայ պատմագիտությունն էինք մոռացել: Դրա պատճառով ենք պատերազմում պարտվում ու տարածքներ կորցնում: Ըհը:

Մեղավորների մի հարուստ դաշտ է բացվում: Համարյա անծայրածիր: Դեռ մեղքի իրենց բաժնին են սպասում խորհրդահայ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունները, խորհրդահայ ինժեներիան, խորհրդահայ բուսաբուծությունն ու ագրոնոմիան, նույնիսկ մեղվապահությունը... 

Բա կոլխոզնե՞րը... դրանք գիտե՞ք՝ ինչ մոլորության մեջ են մեզ գցել: 

Մի խոսքով, առանց սրանց պատշաճ քաղաքական գնահատական տալու, մենք երկիր չենք կառուցի: Ավելի ճիշտ. պետություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ