ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Այն, որ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի թեթև ձեռքով վերածվել է ֆարսի, դա արդեն 1.5 տարի բոլորս համոզվում ենք»:
«ՉԻ». Տեսնո՞ւմ եք, ինչ վատ մարդ է այդ Ռոբերտ Քոչարյանը: Փոխանակ գնա, ընդունի իր բոլոր մեղքերը, օժանդակի դատավարությանը, դատվի, նստի, դատավարությունը ֆարսի է վերածում, մի հատ էլ ազատության մեջ է:
Անդրանիկ Քոչարյանին հատուկ ասենք, որ նույնիսկ Չիկատիլոն է փորձել դատավարությունը ֆարսի վերածել, էլ ուր մնաց՝ Ռոբերտ Քոչարյանը չփորձեր: Արել է, ստացվել է:
Իսկ ի՞նչ եք արել դուք, որ դատավարությունը ֆարսի չվերածվի: Ռոբերտ Քոչարյանը, պարզ է, պիտի պաշտպանվեր, հազար ու մի հնարք կիրառեր, լծակներ օգտագործեր, պետք լիներ, գիժ էլ կձևանար:
Իսկ ահա դուք ոչինչ չեք արել: Դոփել եք տեղում, հեղափոխական էյֆորիայի մեջ ընկած, մտածել եք, որ ամեն ինչ ինքն իրենով կստացվի: Այդպես չի լինում, և կյանքը դա ցույց տվեց:
Ու այն, որ այսօր Քոչարյանը ազատության մեջ է ու ծաղրում է ձեզ, դրա մեղավորը դուք եք, Անդրանիկ Քոչարյան և իշխանություններ: Որ ասում էինք՝ դատական բարեփոխումներ իրականացրեք, ահա այսօրվա համար էինք ասում: Չեք արել, ստացեք ձեր չարածի պատասխանը: Ու մեղքը մի գցեք Քոչարյանի վրա: