...

Մեկ ամսում մրգի և բանջարեղենի գնաճը կազմել է 5,75 %

Մեկ ամսում մրգի և բանջարեղենի գնաճը կազմել է 5,75 %

Հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1,0 % գնաճ, ինչին մեծապես նպաստել են բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 5,2 % և 6,7 % գնաճերը: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ մրգի շուկայում 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8,3 %, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 6,7 % գնաճ:

Իսկ բանջարեղենը 2019թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 9,3 %-ով, իսկ սեպտեմբերի համեմատ գնաճը 5,2 % է կազմել:

Հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5,75 %: 

Կաթնամթերքը, պանիրը և ձուն նախորդ տարվա համեմատ էժանացել են 2,2 %-ով, իսկ 2019թ. սեպտեմբերին՝ թանկացել 0,5 %-ով: 

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3,5 %, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 0,4 % գնաճ: 

Ըստ պաշտոնական թվերի՝ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0,2 %, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0,3 % գնաճ: Մսամթերքը մեկ տարվա ընթացքում էժանացել է 3,0 %, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0,5 % գնանկում:

Շաքարավազի գինը ևս նվազել է: 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 4,2 %, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 2,8 % գնանկում:

2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձկան և ծովամթերքի 0,1% գնանկում, իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1,2 %, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 0,6 % գնաճ:

Ըստ ԱՎԿ-ի՝ բենզինի գինը ևս նվազել է: 

2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են` համապատասխանաբար 4,2 % և 4,0 %-ով: 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` 10,0 % և 9,5 %, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 7,3 % և 7,2 % գնանկում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ