...

Քիչ ուտենք, քիչ խմենք, քիչ ծխենք ու կվերածնվենք

Քիչ ուտենք, քիչ խմենք, քիչ ծխենք ու կվերածնվենք

«Այս տարվա հունվարի 1-ից բարձրանալու են մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը։ Այսպես, եթե տավարի սառեցված մսի ներմուծման մաքսային դրույքաչափը 2019թ․ 12.5% էր, ապա 2020թ․ այն աճել էր 2․5 տոկոսային կետով՝ հասնելով 15%-ի, 2021թ․ ավելի էր աճել՝ դառնալով 25%, իսկ այս տարվա հունվարի 1-ից արդեն աճել է ևս 25%-ով։ Նույն տրամաբանությամբ այս տարեսկզբից ներմուծվող ընտանեկան թռչնի մսի մաքսատուրքն աճել է 30%-ով, բրնձինն ու մարգարինինը` 2%-ով, կարտոֆիլի սերմացուն և լոբու սերմը՝ 1%-ով։ Այս ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի՝ որոշ դեպքերում զգալի բարձրացման պատճառով դրանց՝ Հայաստանում վաճառքի վերջնական արժեքը բարձրանալու է». տեղեկացրել է News.am-ը։

Ի դեպ՝ սպիրտային խմիչքների և ծխախոտի գները ևս էականորեն բարձրանալու են, քանի որ գործելու են ակցիզային հարկի նոր դրույքաչափեր։ Այնպես որ իզուր են մեր հայրենակիցները շոկի մեջ հայտնվում կիլոգրամը 66 հազար դրամով վաճառվող կեռասից։ Շուտով այդպիսի «թանկարժեք» ապրանքատեսակներ ավելի շատ կտեսնենք հայկական սուպերմարկետներում։ Արդյունքում՝ հայ ժողովրդին մնում է չընկճվել, հակառակը՝ սկսել քիչ սնվել, քիչ խմել ու քիչ ծխել։ Հնարավոր է՝ դրանից ուղեղի աշխատանքը լավանա, դա էլ իր հերթին բերի այլ օրգանների ֆունկցիաների վերականգնմանը։ Ասենք՝ կատարվի վարչապետի ասածը՝ մարդիկ կարողանան ուղեղներում հաղթահարել աղքատության երևույթը և ապրեն հպարտ ու երջանիկ՝ վերածնվող Հայաստանում։ Բայց այս ամենի մասին պետք չէ աղմկել։ Թող մեր էկոնոմիկայի նախարարն աշխատի՝ մարդկանց հույս տվող նոր տեքստեր երկնելով։ Անպայման՝ երկնիշ թվերով։

Գոհար Վեզիրյան 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ